ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ դուրս կգա նախագահական ընտրապայքարից, եթե բժիշկները պարզեն, որ ինքն առողջական խնդիրներ ունի։ «Անկեղծ ասած, ես կարծում եմ, որ միակ բանը, որ տարիքը բերում է, իմաստությունն է»,- հավելել է Բայդենը։ Ավելի վաղ նա ասել էր, որ կհրաժարվի նախընտրական մրցապայքարից միայն այն դեպքում, եթե Աստված իրեն ասի դա անել։               
 

ՀՊՏՀ «Ամբերդ» հետազոտական կենտրոնն ընդգրկվել է գլոբալ վարկանիշավորման զեկույցում

ՀՊՏՀ «Ամբերդ» հետազոտական կենտրոնն ընդգրկվել է գլոբալ վարկանիշավորման զեկույցում
09.02.2018 | 17:31

Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի «Ամբերդ» հետազոտական կենտրոնը ԱՄՆ Փենսիլվանիայի համալսարանի «Ուղեղային կենտրոններ և քաղաքացիական հասարակություն» ծրագրի 2018թ. հունվարի 30-ին հրապարակված ամենամյա հեղինակավոր “Global Go To Think Tank Index Report” համաշխարհային վարկանիշային զեկույցում «Կենտրոնական Ասիայի լավագույն ուղեղային կենտրոններ» բաժնում զբաղեցրել է 65-րդ հորիզոնականը: Վարկանիշային աղյուսակի տվյալ բաժինը կազմելիս զեկույցի հեղինակները գնահատել են Հայաստանի, Վրաստանի, Ադրբեջանի, Ղազախստանի, Աֆղանստանի, Թուրքմենստանի, Ղրղզստանի, Տաջիկստանի և Ուզբեկստանի շուրջ 200 առաջատար նմանատիպ կենտրոնների գործունեությունը։


«Ամբերդ» հետազոտական կենտրոնը ուղեղային կենտրոնների (think tank) ձևաչափով գործող հաստատություն է, որը ստեղծվել է 2013 թվականին՝ նպատակ ունենալով նպաստել համալսարանում հետազոտական, վերլուծական գործունեությանը և կամուրջի դեր կատարել մասնավոր հատված-գիտություն-կառավարություն գործընկերային կապերի խորացման գործում, ինչպես նաև համալսարանի ակադեմիական և փորձագիտական հանրույթի ջանքերի համախմբմամբ Հայաստանում ներդնել հետազոտական կազմակերպությունների, պետական կառավարման մարմինների ու գործարար հատվածի արդյունավետ համագործակցության ձևաչափեր:


«Ամբերդի» ստեղծմանը նախորդել է համանման կազմակերպությունների գործունեության, արդյունքների և հանրային քաղաքականությունում դերակատարության միջազգային առաջավոր փորձի համալիր ուսումնասիրությունը: Շուրջ 5 տարվա գործունեության արդյունքում կենտրոնը գործընկերային հարաբերություններ է ստեղծել մասնավոր և պետական մի շարք կառույցների, արտերկրի մի շարք վերլուծական կենտրոնների հետ, հրատարակել և հանրությանը, ինչպես նաև շահառու պատկան մարմիններին է ներկայացրել տնտեսության, քաղաքականության, կրթության, գիտության և անվտանգության տարբեր խնդիրների վերաբերյալ մի քանի տասնյակ հետազոտություններ, մշակումներ և բազմաթիվ վերլուծականներ:


2017 թվականին կենտրոնը համագործակցության հուշագիր է ստորագրել ՀՀ Ազգային ժողովի Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի հետ՝ դառնալով հանձնաժողովի պաշտոնական գիտական խորհրդատու-գործընկերը:

Դիտվել է՝ 4043

Մեկնաբանություններ